BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ararat Cup․ Զեյթուն ակումբն ուժեղագույն կազմով կմասնակցի Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին
03 Մայիս 2025

Ararat Cup․ Զեյթուն ակումբն ուժեղագույն կազմով կմասնակցի Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին

Մայիսի 4-ին Երևանում կկայանա ավանդական Կարատեի արդեն ավանդական դարձած Ararat Cup անվանումը կրող միջազգային մրցաշարը։ 5-րդ տարին անընդմեջ անցկացվող մրցաշարին կմասնակցեն Հայասանի, Ռուսաստանի ու Ուզբեկստանի հավաքականները։

Հայաստանի հավաքականը մրցաշարին կներկայանա ուժեղագույն կազմով։ Մրցաշարին մարտունակ կազմով կներկայանա նաև Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը, որը կունենա 42 ներկայացուցիչ՝ 39 մարզիկ և 3 մրցավար։ Զեյթուն ակումբի նախագահ Նարեկ Իսկանդարյանի գլխավորությամբ մրցաշարին կմասնակցեն   Եվրոպայի ու աշխարհի   չեմպիոններ, գավաթակիրներ ու միջազգային մրցաշարերում աչքի ընկած մի շարք մարզիկներ` այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Արթուր Ոսկանյանը, Եվրոպայի չեմպիոններ Էրիկ Հովսեփյանն ու Արման Կարախանյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սյուզաննա Հարությունյանը։  

Նախորդ տարի Զեյթուն ակումբի մարզիկները մեծ հաջողությամբ են մասնակցել Արարատ գավաթին։   

Հիշեցնենք, որ Ararat Cup   5-րդ միջազգային մրցաշարը կանցկացվի  «Նեպտուն» մարզահամալիրում։ Մրցումները կսկսվեն 10։00-ից, բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի 14։00-ին։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն հաղթեց 8։0 հաշվով
Հաջորդ հոդվածը
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը ներկա է եղել Արարատ ակումբի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։