BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Թեժ հանդիպում Չարենցավանում․ Նոան խուսափեց պարտությունից Վանի հետ խաղում
04 Մայիս 2025

Թեժ հանդիպում Չարենցավանում․ Նոան խուսափեց պարտությունից Վանի հետ խաղում

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Վանը ընդունել էր Նոային:

Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին տուգանայինից կատարած շքեղ հարվածով բացեց Կարեն Նալբանդյանը։  55-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 10 րոպե անց Նալբանդյանը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով Վանին, բայց հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Գոնսալու Սիլվան փրկեց Նոայի համար 1 միավոր։ Խաղավարտից րոպեներ առաջ իրավիճակը մարզադաշտում լարվեց՝ բախում տեղի ունեցավ երկու թիմի երկրպագուների միջև, ինչին հանգեցրել էր միջադեպը Նոայի հարձակվող Գոնսալո Գրեգորիոյի ու Վանի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի միջև, որոնք կարմիր քարտ ստացան ու հեռացվեցին խաղադաշտից։ 

Վանը միջադեպից հետո կարող էր հաղթել, բայց Կարեն Նալբանդյանի հարվածից հետո Նոային փրկեց դարպասաձողը։

Այս խաղում հաղթելու դեպքում Նոան կարող էր վաղաժամ հռչակվել Հայաստանի չեմպիոն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանը հաղթել էր Նոային՝ Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակում` ընդհատելով «Նոայի» պաշտոնական խաղերում անպարտելիության 13-խաղյա շարքը, որը բաղկացած էր միայն հաղթանակներից։

ՀՊԼ-ում Նոան միայն հաղթանակով էր հեռանում 19 անընդմեջ խաղում։ 

Այս հանդիպումից հետո Նոան 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Վանը 43 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը՝ շարունակելով պայքարել Եվրագավաթային ուղեգրի համար։

Նախորդ հոդվածը
Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Փյունիկը պատմության մեջ 1-ին անգամ պարտվեց ԲԿՄԱ-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։