Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
04 Մայիս 2025

Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Լիմայում շարունակվում է պատանիների ու երիտասարների ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։

Պայքարը այսօր սկսեցին 96 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Գրիգոր Ղազարյանը։

Ղազարյանը պոկեց 145 կգ, հրեց 185 կգ՝ հաջողելով բոլոր 6 մոտեցումները։ Թե՛ առանձին վարժաձևերում, թե՛ երկամարտում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ։ Տեսանյութը՝ այստեղ։

Պատանի ծանրորդը հանդես էր գալիս B ենթախմբում, իսկ A խմբում հանդես եկող պատանիներ չկան, ինչը նշանակում է, որ Ղազարյանը հռչակվում է Աշխարհի չեմպիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Աշխարհի երիտասարդների բրոնզե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը, որը փոքր ոսկի էր նվաճել հրումում։

 

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը, Սպերցյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Թեժ հանդիպում Չարենցավանում․ Նոան խուսափեց պարտությունից Վանի հետ խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։