Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է կարատեի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
12 Մայիս 2025

ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է կարատեի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկու բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել տղամարդկանց կումիտեի -85 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և -60 կգ քաշային Յուրա Զալյանը:

Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանը մասնակցել է աշխարհի 54 երկրի շուրջ 1000 մարզիկ:

Նախորդ հոդվածը
Ուրարտուն նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին
Հաջորդ հոդվածը
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակիցները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։