Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Անհամաչափ ուժ և բռնություն՝ խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ. FAF-ը տեսանյութ է հրապարակել
14 Մայիս 2025

Անհամաչափ ուժ և բռնություն՝ խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի նկատմամբ. FAF-ը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ՝ FAF շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի՝  «Նոա»- «Արարատ-Արմենիա» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Մասնավորապես, խաղից հետո անչափահաս երկրպագուն ներխուժել է խաղադաշտ, իսկ FAF-ի տեղեկություններով ՀՖՖ անվտանգության պետն անհամաչափ ուժ և բռնություն է կիրառել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով երեխայի դեմքին:

«Հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս։

Եթե վերոնշյալ անձն ու նրա ներկայացրած կազմակերպությանը խստագույնս և անհապաղ չպատժվեն, ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների ընթացքում կարգադրիչ ներկայացող այս անձիք երկրպագուների կողմից ստանալու են նույնատիպ անհամաչափ պատասխան»,- ասվում է FAF-ի տարածած հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը
Ակումբն արժանի էր այս ամենին. Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի ոսկե դուբլի մասին
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։