BazaResidence
Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)|
Կարծում եմ, որ Վարդան Զաքարյանի գլխավորությամբ թենիսը Հայաստանում նոր կյանք կստանա․ Շամիլ Տարպիշչև
18 Մայիս 2025

Կարծում եմ, որ Վարդան Զաքարյանի գլխավորությամբ թենիսը Հայաստանում նոր կյանք կստանա․ Շամիլ Տարպիշչև

ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանի հրավերով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը, որը հետևել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող ITF-ի կանանց վարկանիշային պրոֆեսիոնալ մրցաշարին։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում Շամիլ Տարպիշչևը խոսել է Հայաստան այցի, Հայաստանում թենիսի զարգացման, ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանի հետ
հարաբերությունների ու աշխատանքային համագործակցության հեռանկարների մասին․


«Նախորդ անգամ Հայաստանում եղել եմ անցյալ տարի հոկտեմբերին։ Ամեն տարի 2-3 անգամ այցելում եմ Հայաստան, այդ պատճառով, կարծես հիմա տանը լինեմ։ Արդեն 2-րդ տարին է մասնակցում ենք տղամարդկանց ու կանանց մրցաշարերին։ Երիտասարդների համար սա լավ փորձառություն է։

Համաշխարհային վարկանիշային աղյուսակում հայտնվելու համար առաջին միավորները նրանք հենց նման մրցաշարերում են վաստակում։ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում եղել եմ այստեղ, հավաքներ եմ անցկացրել։ Այն ժամանակ կորտեր չկային, միայն ֆիզիկական պատրաստավածությունն էինք բարելավում, իսկ հիմա գալիս ենք նաև թենիս խաղալու։ Մեզ հաճելի միջավայր է։ Կան լավ կորտեր, լավ մարզաբազա՝ լեռներում։ Սա կարևոր է մարզիկների վերականգնման համար։ Բոլորս գոհ ենք։ Ես նախորդ երկու տարիներին հանդիպել են Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ, որի ընթացքում 13 Օլիմպիական չեմպիոն էր ներկա։ Այստեղ եմ բերել տարբեր մարզաձևերի Օլիմպիական չեմպիոնների։ Սա ապացույցն է այն բանի, որ կարելի է Ծաղկաձորը դարձնել մարզական հզոր կենտրոն, ինչպիսին ԽՍՀՄ-ի ժամանակ էր։ Ավանդույթները մեծ են, կլիման յուրահատուկ, 1895 մետր ծովի մակարդակից բարձրությունը ցանկացած սպորտաձևի համար, մարզիկների ֆունկցիոնալ վիճակը բարելավելու համար՝ իդեալական է։ Ավելի լավ տեղ դժվար կլինի գտնելը։ Մենք որպես թենիսիստներ, վերջին տարիներին այստեղ ենք մարզվել ու պատահական չէ, որ անցած տարի հաղթել ենք բազմաթիվ միջազգային մրցաշարերում և հաղթանակների քանակով սահմանել ենք նոր ռեկորդ»։

Խոսելով Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Զաքարյանի հետ հարաբերությունների ու երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության մասին, Տարպիշևիչն ասել է․

«Թենիսը Հայաստանում ունի մեծ ավանդույթներ։ Այն դպրոցը, որը կար, ցավոք այն մեծ հաշվով այլևս չկա, բայց ավանդույթները մնում են ու կարծում եմ, որ Հայաստանում թենիսի վերածննդի ժամանակն է։ Տեսնելով նախորդ սերունդներին, մտածում եմ, որ կարելի է արագ տեմպերով ապահովել թենիսի «վերածնունդը»։
Ես երկար տարիներ ճանաչում են Վարդան Զաքարյանին ու իր ընտանիքին։ Ես լավ գիտեմ իր հայրիկին, որը 10 տարի եղել է սպորտի նախարարի պաշտոնում։ Ավանդույթներն ու հիշողությունները շատ-շատ լավն են։ Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է, որ Վարդան Զաքարյանը դարձել է թենիսի ֆեդերացիայի նախագահ։ Այն, ինչի մասին ասում էի։ Կարծում եմ, որ թենիսը նոր կյանք կստանա Հայաստանում ու նա կկարողանա անել այդ ամենն ու ստեղծել այնպիսի համակարգ, որն ապագայում կտա իր պտուղները։ Ինչ վերաբերվում է համագործակցությանը, մենք քննարկել ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են։ Ունենք «ճանապարհային քարտեզ», որով պետք է շարժվել ու շարունակել հայկական թենիսի ավանդույթները։ Այս պարագայում ես Վարդան Զաքարյանի կողքին եմ։

Շամիլ Տարպիշչևի խոսքով միայն Ծաղկաձորում մարզվել և փորձել կերտել պատմություն՝ շատ բարդ է․

«Ցավալի է, որ Հայաստանում կորտերը դարձել են սեփականություն, իսկ թենիսի զարգացման համար, անհրաժեշտ է, որ տարբեր քաղաքներում լինեն կորտեր ու այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել ակադեմիաներ, ակումբներ։ Մենք կարող ենք մեր օրինակը ցույց տալ։ Պայմաններ ստեղծելը կախված է նաև երկրի ղեկավարներից։ Ամբողջ աշխարհում թենիսը համարվում է էլիտար սպորտաձև, այն «դիվանագիտական» սպորտ է։ Թենիս խաղում են աշխարհի 200-ից ավելի երկրում։ Թենիսը նաև ընտանեկան հանգստի միջոց է և պատահական չէ, որ ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում թենիսը դիտարկվում էր ընտանեկան հանգստի տարբերակ։ Մարդիկ այցելում էին հանգստյան տներ, իրենց երեխաներին թողնում էին այնտեղ, խաղում էին թենիս, հանգստանում էին ու երեկոյան վերցնում երեխային։ Այս ձևն ամբողջ աշխարհում է տարածված։ Հաջողություն եմ մաղթում ու երջանիկ կլինեմ, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա թենիսում»,-ասել է Տարպիշչևը։
 
 
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում ընթացող մրցաշարում կիսաեզրափակիչ են դուրս եկել Ռադա Զոլոտարևա-Միլա Հորվլթ, Քրիստինա Կրոիտոր-Անի Ամիրաղյան զույգերը։ 

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը նորեկ կունենա Արգենտինայի առաջնությունից
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարին մեկ քայլ է բաժանում ՌՊԼ-ում չեմպիոն դառնալուց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։