Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը եզրափակիչում է (տեսանյութ)
23 Օգոստոս 2025 |  300

Ըմբշամարտի Մ20 ԱԱ․ Ալեքս Մարգարյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալեքս Մարգարյանը դուրս է եկել Բուլղարիայում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ։

Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 5։0 հաշվով հաղթել է չինացի ըմբիշին։ 1/8-ում հայ ըմբիշը 8։0 հաշվով ջախջախել է ԱՄՆ-ի ներկայացուցչին, իսկ քառորդ եզրափակիչում 9։5 հաշվով հաղթել և պայքարից դուրս է թողել իրանցի մարզիկին։

Կիսաեզրափակչում Մարգարյանի մրցակիցը Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Սվետոսլավով Միլենկովն էր, որին հայ ըմբիշը չտվեց ոչ մի հնարավորություն՝ հաղթելով 8:0 հաշվով։

Եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը ուզբեկ Այտջան Խալմախանովն է։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե է մեդալի համար կպայքարի Գասպար Տերտերյանը, իսկ երեկ արծաթ է մեդալ է նվաճել Յուրիկ Մխիթարյան

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Գասպար Տերտերյանը՝ աշխարհի չեմպիոն

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։