Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մանվել Խաչատրյանը զիջեց մեկնարկում
18 Սեպտեմբեր 2025

Մանվել Խաչատրյանը զիջեց մեկնարկում

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մանվել Խաչատրյանը 1/8 եզրափակչում մրցում էր թուրք Մուհամեդ Էմին Չակիրի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն 1-ինը պասիվություն տրվել էր հայ ըմբիշին, ինչի պատճառով առավելությունը թուրք ըմբիշի կողմն է։

Չակիրի եզրափակիչ հասնելու դեպքում Խաչատրյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, որտեղ հաջողելու դեպքում իրավունք կվաստակի պայքարելու բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ պայքարը սկսել էին 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանն։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Քուրդյանը զիջեց 1/8 եզրափակչում
Հաջորդ հոդվածը
Ամոյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։