BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մալխաս Ամոյանը հաղթելով թուրք ըմբիշին՝ դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ
18 Սեպտեմբեր 2025

Մալխաս Ամոյանը հաղթելով թուրք ըմբիշին՝ դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչ

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում 3։1 հաշվով հաղթանակի հասավ թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ՝ ապահովելով կիսաեզրափակչի ուղեգիրը, որտեղ կմրցի Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ալիրեզա Աբդիվալիի հետ։ Վերջինս քառորդ եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի նկատմամբ։

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցում էր Պանամերիկյան խաղերի հաղթող, ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Բեյի հետ ու առավելության հասավ 2։1 հաշվով։

1/8 եզրափակչում հայ ըմբիշը ջախջախիչ հաղթանակ տարավ լեհ Մատեուշ Բերնատեկի նկատմամբ՝ 9։0 հաշվով։ Տեսանյութը՝ այստեղ։ Քառորդ եզրափակչում Ամոյանի մրցակիցը թուրք Ահմեդ Յլմազն է։ Թուրք ըմբիշը 1/8-ում առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Ստոյան Կուբատովի նկատմամբ՝ 5։3 հաշվով։

Այսօր ավելի վաղ պայքարը սկսել էին 58 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանն։

Խաչատրյանն ու Քուրդյանը դեռևս պահպանում են սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու ու բրոնզե մեդալ նվաճելու հույսերը։ Գրիգորյանին պայքարից դուրս թողած Ադլետ Տյուլուբաևը պարտվել է։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ամոյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Անդրանիկը հաղթեց Բենտոնիտին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։