Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ըմբշամարտի ԱԱ․ Գալստյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով․ Նազարյանը զիջեց 1/8-ում
20 Սեպտեմբեր 2025

Ըմբշամարտի ԱԱ․ Գալստյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով․ Նազարյանը զիջեց 1/8-ում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում մեկնարկեց վստահ հաղթանակով։ Նա 10։1 հաշվով ավարտեց ղազախ Դին Մուհամադ Կոշկարի դեմ գոտեմարտը։

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը որակավորման փուլում հաղթել էր Նորվեգիան ներկայացնող ըմբիշին, 1/8-ում զիջեց ղազախ Իսլամ Եվլոևին։

Քիչ անց պայքարի դուրս կգա 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։ Այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Մեր մարզիկներից իրենց մրցելույթներն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Խաչատրյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը պարտվեց 1/8-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։