BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին ու դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19 Սեպտեմբեր 2025

Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին ու դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դարձել է չեմպիոն։

Ամոյանը եզրափակիչում մրցում էր Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ ու հաղթանակի հասավ 10։1 հաշվով։

Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել Պանամերիկյան խաղերի հաղթող, ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Բեյին, լեհ Մատեուշ Բերնատեկին, թուրք Ահմեդ Յիլմազին ու իրանցի Ալիրեզա Աբդևալիին։

Սա Ամոյանի աշխարհի 2-րդ չեմպիոնությունն էր։ Հայ մարզիկը նաև Եվրոպայի քառակի չեմպիոն է։

Ամոյանի չեմպիոնական գոտեմարտը՝ մեր թելեգրամյան ալիքում։ 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը ներկայացնող ըմբիշներից պայքարից դուրս էին մնացել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Այսօր պայքարը սկսեցին ու դեռ պահպանում են բրոնզե մեդալ նվաճելու շանսերը 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանն ու 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Վաղը՝ մրցումային նախավերջին օրը, պայքարի մեջ կմտնեն 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։


Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Պողոսյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ Ալեքսանյանին պայքարից դուրս թողած ըմբիշը զիջեց Սարգսյանին
Հաջորդ հոդվածը
Ուրարտուն 6 գոլ խփեց Արարատին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։