BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Խաչատրյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
20 Սեպտեմբեր 2025

Խաչատրյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Խաչատրյանը սփոփիչ 2-րդ գոտեմարտում 0։9 հաշվով զիջեց Իրանը ներկայացնող Սեյեդ Սոհրաբիին՝ զրկվելով բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։

Սփոփիչ 1-ին գոտեմարտում Խաչատրյանը հաղթել էր ԱՄՆ-ն ներկայացնող Ալեխանդրո Սանչոյին։

Այսօր բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Քիչ անց պայքարը կսկսեն 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։ Այսօր պայքարի մեջ մտած 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը մեկնարկեց հաղթանակով։

Մեր մարզիկներից իրենց մրցելույթներն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Նազարյանը հաղթանակով մեկնարկեց ԱԱ-ում
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Գալստյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով․ Նազարյանը զիջեց 1/8-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։