BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Գալստյանը փայլուն հաղթանակով դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ
20 Սեպտեմբեր 2025

Գալստյանը փայլուն հաղթանակով դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 9։3 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի նկատմամբ։

Այսպիսով, Գալստյանը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ադրբեջանը ներկայացնող 22-ամյա Հասրաթ Ջաֆարովի հետ։ Վերջինս 3 տարի անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Այսօր պայքարը սկսել էին նաև 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը 1/8 եզրափակիչում զիջեց ռուս Սերգեյ Եմելինին։

87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, որը որակավորման փուլում հաղթել էր Նորվեգիան ներկայացնող ըմբիշին, 1/8-ում զիջեց ղազախ Իսլամ Եվլոևին։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։

Մեր մարզիկներից իրենց մրցելույթներն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային կարգում էլ աշխարհի չեմպիոն է դարձել Մալխաս Ամոյանը։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը պարտվեց 1/8-ում
Հաջորդ հոդվածը
Սլավիկ Գալստյանը զիջեց քառորդ եզրափակիչում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։