Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Գոռ Սահակյանն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում
05 Հոկտեմբեր 2025

Գոռ Սահակյանն ավարտեց մրցելույթներն աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշային տղամարդկանց պայքարը։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը, որը պոկում վարժությունում գրանցեց 154 կգ արդյունք՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ։

Հրում վարժությունում Սահակյանը ձախողեց 3 մոտեցումներն էլ։ Հայ ծանրորդը պատվիրել էր 182 կգ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իր մրցելույթներն ավարտել էր Գառնիկ Չոլակյանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը Սուրեն Գրիգորյանն է՝ 88 կգ քաշային կարգում։ Գրիգորյանը մրցահարթակ դուրս կգա հոկտեմբերի 7-ին։ Մեր բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

ԱԱ-ում հայ ծանրորդների մրցելույթների ուղիղ թարմացումներին հետևեք Sportmedia.am-ի տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ուրարտուն ու Նոան հաղթողին չպարզեցին
Հաջորդ հոդվածը
Բիչախչյանի գոլը չօգնեց Լեգիային (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։