BazaResidence
Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում| Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը|
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր
30 Հոկտեմբեր 2025

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին մինչև 23 տարեկան 71 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։ 

Հայ ծանրորդը պոկեց 145, հրեց 182 կգ ու երկամարտի 327 կգ երկամարտի արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Սահակյանը 3-րդն էր նաև առանձին վարժություններում։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյանը։ Արծաթե մեդալ էր նվաճել Նարեկ Գրիգորյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը։

Այս առաջնությունում Հայաստանի բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

Վերջնական աղյուսակը․

Նախորդ հոդվածը
Խաչանովը լքեց պայքարը Փարիզի Մասթերսում
Հաջորդ հոդվածը
Երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր մրցահարթակ դուրս կգա երկու հայ ծանրորդ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։