BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Էմմա Պողոսյանը չի կարողացել զսպել արցունքները՝ երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)
03 Նոյեմբեր 2025

Էմմա Պողոսյանը չի կարողացել զսպել արցունքները՝ երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Հայ ծանրորդը երկամարտի 241 կգ արդյունքով (105+136 կգ) հաղթող է ճանաչվել Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 86 կգ քաշայինների պայքարում` նվաճելով Հայաստանի թիմի 4-րդ ոսկե մեդալն այս առաջնությունում:
 
Պոկում վարժությունում նա 105 կգ արդյունքով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ հրում վարժությունում, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 136 կգ կշռող ծանրաձողը, Եվրոպայի ռեկորդ է սահմանել և գրավել առաջին տեղը:

Պարգևատրման արարողության ժամանակ Պողոսյանը չի կարողացել զսպել արցունքները:Տեսանյութը՝ այստեղ։





Նախորդ հոդվածը
Էմմա Պողոսյանը շրջանցելով թուրք մարզիկներին՝ դարձավ Եվրոպայի երիտաասարդների չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Գանձասար-Ալաշկերտ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։