Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Էմմա Պողոսյանը շրջանցելով թուրք մարզիկներին՝ դարձավ Եվրոպայի երիտաասարդների չեմպիոն (տեսանյութ)
03 Նոյեմբեր 2025

Էմմա Պողոսյանը շրջանցելով թուրք մարզիկներին՝ դարձավ Եվրոպայի երիտաասարդների չեմպիոն (տեսանյութ)

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարն ավարտեցին 86 կգ քաշային աղջիկները։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում 3-րդն էր՝ իրենից առաջ թողնելով թուրք մարզուհիներին։ Հրումում երիտասարդ ծանրորդը հավասարը չուներ ու 136 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, թարմացրեց Եվրոպայի ռեկորդներն ու կանգնեց պատվոհարթակի 1-ին հորիզոնականին։ Տեսանյութը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 3-ին, Հայաստանն այս առաջնությունում կունենա և 4 ներկայացուցիչ։

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյանը։ Արծաթե մեդալ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանը, բրոնզե մեդալ՝ Մերի Միսակյանը և Աննա Ամրոյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը, բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։

Նախորդ հոդվածը
Վահե Աղասյանը՝ ձյուդոյի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող
Հաջորդ հոդվածը
Էմմա Պողոսյանը չի կարողացել զսպել արցունքները՝ երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։