Միքս Ֆայթ ֆեդերացիայի Ring Armenia ակումբի սաները կմասնակցեն WBC Մուայթայի Ասիայի առաջնությանը
Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի Ring Armenia ակումբի սաները նախապատրաստվում են նոյեմբերի 10-16-ը Տաշքենդում կայանալիք WBC Մուայթայի Ասիայի առաջնությանը։
Մինչև 10 տարեկանների քաշային կարգում հանդես կգան 38 կգ քաշային Ալբերտ Գաբրիելյանն ու 40 կգ Դավիթ Սարդարյանը։
Մինչև 11 տարեկանների քաշային կարգում 34 կգ Միքայել Բաղդասարյանը։
Մինչև 12 տարեկանների քաշային կարգում 46 կգ Դավիթ Հովհաննիսյանն ու 72 կգ Հենրիկ Մարտիրոսյանը։
Մինչև 13 տարեկանների քաշային կարգում 48 կգ Նարեկ Հակոբյանն ու 63,5 կգ Արայիկ Նաթանյանը։
Մինչև 16 տարեկանների քաշային կարգում 54 կգ Սարգիս Ավետիսյանը:
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի փոխնախագահ, մարզիչ Հրաչ Ազիզյանի գլխավորությամբ։