Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած WBC Մուայթայի Ասիայի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի Ring Armenia ակումբի սաները նվաճեցին 5 բրոնզե մեդալ։
Մասնավորապես, պատվոհարթակին իրենց տեղն ամրագրել են`
34 կգ – Միքայել Բաղդասարյանը (10-11 տ.) 38 կգ – Ալբերտ Գաբրիելյանը (10-11 տ.)
48 կգ – Նարեկ Հակոբյանը (12-13 տ.)
63 կգ – Արայիկ Նաթանյանը (12-13 տ.)
71 կգ – Հենրի Մարտիրոսյանը (12-13 տ.)
Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել Հայաստանի Միքս Ֆայթ ֆեդերացիայի փոխնախագահ, մարզիչ Հրաչ Ազիզյանի գլխավորությամբ։