Հայաստանի դրոշակակիրները Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում| Միհրան Հարությունյանը 3 տարվա դադարից հետո վերադարձել է օկտագոն և հաղթանակ տարել MMA-ում| Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները | Հայաստանի հավաքականների կազմերը՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայում| Ինտերը հաղթեց Կրեմոնեզեին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը| Լեգիան պարտվեց․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը|
Միհրան Հարությունյանը 3 տարվա դադարից հետո վերադարձել է օկտագոն և հաղթանակ տարել MMA-ում
Այսօր 11:08 |  43

Միհրան Հարությունյանը 3 տարվա դադարից հետո վերադարձել է օկտագոն և հաղթանակ տարել MMA-ում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում անցկացված MMA-ի UpNextFighting 30 մրցաշարում։

Նա մրցել է ամերիկացի Շեյն Տորեսի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։ Մենամարտը դադարեցվել է չորրորդ ռաունդում։

«Հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ երկար ժամանակ չէի մասնակցել մրցումների և փաստացի զբաղվում էի միայն երեխաների հետ աշխատանքով։ Այս հաղթանակի համար շնորհակալ եմ իմ թիմին, մարզիկներին և մենեջերիս, ով ինձ հնարավորություն տվեց մասնակցելու այս մենամարտին», ասել է Հարությունյանը։

Հարությունյանը MMA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 8 մենամարտ, որոնցից հաղթել է 7-ում և կրել մեկ պարտություն։ Նրա նախորդ մենամարտը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 22-ին:

Նախորդ հոդվածը
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները
Հաջորդ հոդվածը
Հայաստանի դրոշակակիրները Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Կայացել է Mix Fight 58-ի կշռման արարողությունը
MIX Fight / 24 Հոկտեմբեր 2025
Կայացել է Mix Fight…
Mix Fight 58-ի տոմսերն արդեն վաճառքում են
MIX Fight / 03 Հոկտեմբեր 2025
Mix Fight 58-ի տոմսերն…
Հայտնի են Mix Fight 58-ի բոլոր զույգերը
MIX Fight / 27 Օգոստոս 2025
Հայտնի են Mix Fight…

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։