BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Սա տարվա իմ առաջին գոլն էր, բայց ոչ վերջինը․ Մոմո Տուրեն՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից հետո
07 Մարտ 2026

Սա տարվա իմ առաջին գոլն էր, բայց ոչ վերջինը․ Մոմո Տուրեն՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից հետո

Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» (1։0) հանդիպումից հետո հանդիպման միակ գոլի հեղինակ Մոմո Տուրեն կիսվել է տպավորություններով․

«Մենք գիտեինք, որ սա շատ, շատ դժվար խաղ է լինելու, բայց պատրաստ էինք այս խաղին։ Դրա համար ենք մենք «Ալաշկերտում»։ Եթե խաղում ես «Ալաշկերտում», պետք է պատրաստ լինես նման խաղերի։ Մենք պատրաստ էինք և կատարեցինք մեր գործը։ Վերցրեցինք երեք միավորը։ Հիմա պատրաստ ենք հաջորդ խաղին։ Կարծում եմ՝ սա այս տարվա առաջին գոլն է, բայց ոչ վերջինը։ Ես շարունակելու եմ գոլեր խփել և օգնել թիմին հասնել իր նպատակներին»,-նշել է Տուրեն։

24-ամյա հարձակվողն ընթացիկ ՀՊԼ-ի մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Թիմը մեծ էներգիայով է մոտեցել առաջնության 2-րդ հատվածին․ Ռիկարդո Դիոնիսոն՝ Վանի նկատմամբ տոնած հաղթանակից հետո
Հաջորդ հոդվածը
Մարսելոն առանձնացրել է իր կարիերայի լավագույն և վատագույն Էլ Կլասիկոները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։