BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանյութ)
14 Մարտ 2026

Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանյութ)

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում Հարությունյանը մրցում էր Հունգարիան ներկայացնող Լաշլո Դարաբոսի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։

Մինչ եզրափակիչ հասնելը Հարությունյանը պայքարից դուրս էր թողել Լատվիայի (5:0), Ռուսաստանի (4:1) և Ուկրաինայի (6:0) ներկայացուցիչներին։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, արծաթե մեդալ՝ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը։

Այսօր պայքարի մեջ մտած 5 հայ ըմբիշներից Սուրեն Աղաջանյանը վաղը կպայքարի ոսկու, իսկ Յուրիկ Հովեյանն ու Աշոտ Խաչատրյանը՝ բրոնզի համար։

Նախորդ հոդվածը
Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածը
Խելահեղ վերջաբան Էմիրեյթսում․ Արսենալը խաղավերջում հաղթեց Էվերթոնին․ Չելսին զիջեց Նյուքասլին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։