BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Առանց տոմսի խաղադաշտ մուտք գործած երկրպագուն 1-ին անգամ կենթարկվի քրեական պատասխանատվության
24 Մարտ 2026

Առանց տոմսի խաղադաշտ մուտք գործած երկրպագուն 1-ին անգամ կենթարկվի քրեական պատասխանատվության

Մանչեսթերցի 27-ամյա Բենջամին Բեյլին դարձել է առաջին երկրպագուն, ում պաշտոնական մեղադրանք է առաջադրվել առանց տոմսի, մեկ այլ անձի անմիջապես հետևից արգելապատնեշն անցնելու համար։ Նրան սպառնում է 1000 ֆունտ ստեռլինգ տուգանք և մարզադաշտեր մուտք գործելու 5 տարվա արգելք։

Միջադեպը տեղի է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» միջև Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչի ժամանակ։ Բեյլին ձերբակալվել է «Ուեմբլի» մարզադաշտ ապօրինի մուտք գործելու պահին։

Առանց տոմսի մարզադաշտ ներխուժելը քրեական հանցագործություն է դարձել միայն վերջերս՝ ի պատասխան ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչի ամոթալի իրադարձությունների։ Այն ժամանակ շուրջ 2000 երկրպագու առանց տոմսի ներխուժել էր «Ուեմբլի»՝ վտանգելով երկրպագուների կյանքերը։ Նախկինում նման արարքի համար իրավական հստակ պատժամիջոց չկար։

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս տարվա եզրափակիչում ձերբակալությունների թիվը նվազել է 78%-ով՝ նախորդ տարվա 91-ի փոխարեն դառնալով 20։ Ձերբակալվածների թվում կան անձինք, ովքեր մեղադրվում են ծեծկռտուքի (7 հոգի), անվտանգության ծառայության աշխատակցի վրա հարձակման, ռասիստական հողի վրա բռնության համար։

Նմանատիպ մեկ այլ դեպք է գրանցվել նաև «Տոտենհեմի» մարզադաշտում՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղի ժամանակ, որտեղ ևս մեկ երկրպագու ձերբակալվել է առանց տոմս խաղադաշտ մուտք գործելու կասկածանքով։

Նախորդ հոդվածը
Դիմիտրի Պայեն, բռնարարության մեղադրանքների ֆոնին, հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Հաջորդ հոդվածը
Ռեալի սկանդալային հայտարարություններըլ՝ Վալվերդեի կարմիր քարտի հետ կապված

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։