Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է սևերով և պայքարում է չեմպիոնության համար
Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական շանսերը մեծացրել է Հայկ Մարտիրոսյանը: 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով հաղթել է հունգարացի Գերգելի Կանտորին: 39 քայլից հետո հունգարացին հանձնվել է:
Մարտիրոսյանը վաստակել է 7 միավոր և այժմ ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարներ Դավիդ Անտոնից և Նիջատ Աբասովից: Հայկը կիսում է 3-12 տեղերը: Առաջատարներին մոտ է նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, որն ունի 6.5 միավոր:
Հայ շախմատիստների միավորները 9-րդ տուրից հետո.
Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր
Էմին Օհանյան՝ 6 միավոր
Շանթ Սարգսյան՝ 6 միավոր
Արսեն Դավթյան՝ 6 միավոր
Վահե Սուքիասյան՝ 5.5 միավոր
Տիգրան Համբարձումյան՝ 5.5 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 5.5 միավոր
Մամիկոն Ղարիբյան՝ 5.5 միավոր
Արթուր Դավթյան՝ 5.5 միավոր
Մանուէլ Պետրոսյան՝ 5.5 միավոր
Ռոբերտ Փիլիպոսյան՝ 5 միավոր
Մարիամ Մկրտչյան՝ 5 միավոր
Հայկ Երիցյան՝ 4.5 միավոր
Րաֆֆի Ղազարյան՝ 3.5 միավոր
Այսօր հանգստյան օր է: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: