BazaResidence
Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում է| Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում|
Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ
23 Ապրիլ 2026

Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ

Երևանում ապրիլի 25-ին կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ 30 երկրից։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանը խոսել է մրցաշարի սպասելիքներից։

«Հայաստանում երեք անգամ հաջողությամբ անցկացրել ենք Եվրոպայի առաջնություն՝ 2011, 2018 և 2023 թվականներին։ Աշխարհի գավաթի խաղարկություն անցկացնելու մտադրություն վաղուց ունեինք, բայց միջազգային ֆեդերացիան այս տարի մեզ տվեց նման լայնամասշտաբ միջացառում կազմակերպելու հնարավորություն։ Հսկայական աշխատանք է տարվել ու արվում, փուլ առ փուլ շարժվում ենք առաջ։ Իրենց մասնակցությունը հաստատել են 30 երկրներ, սակայն ցանկը կարող է ավելանալ ևս երկուսով։

Մեդալների համար պայքարելու է շուրջ 500 մարզիկ։ Բացի այդ, Երևան են ժամանելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։ Դա շատ կարևոր գործոն է։ Համոզված եմ, որ ծրագրվելու է հետագայում այլ խոշոր մրցաշարերի անցկացում Հայաստանում։ Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից։ Վիճարկվելու է մեդալների 46 հավաքածու։

Մեր մարզիկները լավ են պատրաստվել և կարող են նվաճել շուրջ 15 մեդալ։ Կարծում եմ՝ նմանատիպ մրցաշարերը շատ կարևոր են նաև ոչ մարզական առումով։ Հայաստան են ժամանելու բազմաթիվ մարդիկ, ովքեր երբեք չեն եղել մեր երկրում։ Սա լավ հնարավորություն է նրանց մեր մշակութային ժառանգությանն ու պատմությանը ծանոթացնելու համար և նպաստելու Հայաստանում զբոսաշրջության աճին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աշխարհի գավաթն անցկացվելու է «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում։

Մրցաշարի բացման արարողությունը կմեկնարկի ժամը 10։30-ին, իսկ եզրափակիչ մենամարտերը՝ 18։00-ից։

Նախորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց Ուրարտուին
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Աննա Ամրոյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։