BazaResidence
Մենք կմասնակցենք մրցաշարին, բայց չենք հրաժարվի մեր համոզմունքներից, մշակույթից և հայացքներից․ Իրանի ՖՖ-ի նախագահը ԱՄՆ-ին պայմաններ է ներկայացրել| Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար|
Երիտասարդների ԱԱ․ Նարեկ Մկրտչյանը՝ փոխչեմպիոն ու փոքր բրոնզե մեդալակիր
05 Մայիս 2026

Երիտասարդների ԱԱ․ Նարեկ Մկրտչյանը՝ փոխչեմպիոն ու փոքր բրոնզե մեդալակիր

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 79 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 336 կգ արդյունքով հռչակվեց փոխչեմպիոն։

Մկրտչյանը պոկում վարժությունում 5-րդն էր՝ 150 կգ արդյունքով։ Հրում վարժությունում հայ ծանրորդը գրանցեց 186 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։

Երիտասարդների աշխարհի չեմպիոն հռչակվեց եգիպտոսցի Աբդելրահման Համուդան՝ 341 կգ-ով։ Եգիպտոսի ներկայացուցիչը հաղթեց նաև առանձին վարժություններում։

Այսպիսով, Հայաստանը առաջին մեծ մեդալն է նվաճում աշխարհի այս առաջնությունում։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանն էլ զբաղեցրել էր 6-րդ տեղը։

Նախորդ հոդվածը
Արսենալ-Ատլետիկո Մադրիդ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը վերանվանվեց Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիա (ֆոտոշարք)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։