BazaResidence
Արթուր Դանիելյանը կարիերան կշարունակի Սարդարապատում| Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի| Երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա, դա վիճակախաղ չէ. Վահե Գևորգյան| Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում| Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ| Օսեյան. Տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ|
Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը վերանվանվեց Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիա (ֆոտոշարք)
05 Մայիս 2026

Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը վերանվանվեց Իսկանդարյան մարտարվեստների ակադեմիա (ֆոտոշարք)

Ավանդական կարատեի Զեյթուն ակումբը վերանվանվել է Iskandaryan Martial Arts Academy։

Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում բացվել է ակադեմիայի 11-րդ մասնաճյուղը, որտեղ անցկացվում են ավանդական կարատեի, MMA-ի, սպորտային մարմնամարզության մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների գլխավորությամբ։

Iskandaryan Martial Arts Academy-ն (նախկին Զեյթուն ակումբը) հիմնադրել է ավանդական կարատեի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Նարեկ Իսկանդարյանը։

Ակադեմիայի բացմանը ներկա էին մի շարք հյուրեր, այդ թվում ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 6-րդ դան սենսեյ Սուրեն Մաթևոսյանը, Ծարավ աղբյուր թաղամասի համատիրության նախագահն ու աշխատակիցները։