BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր 2 ներկայացուցիչ կունենա
07 Մայիս 2026

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր 2 ներկայացուցիչ կունենա

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 7-ին Հայաստանն ունի երկու մասնակից:

Երևանի ժամանակով 17:00-ին մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը (86 կգ), իսկ ժամը՝ 20:00-ին 94 կգ քաշային ծանրորդների պայքարին կմասնակցի Վալերիկ Մովսիսյանը:

Հիշեցնենք՝ երեկ 77 կգ քաշային կանանց պայքարում Աննա Ամրոյանն արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝  երկամարտի 240 կգ արդյունքով:Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան գլխավերևում պահել էր 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Մերի Միսակյանն ու 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Նարեկ Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը:

Նախորդ հոդվածը
Բավարիան նոր պայմանագիր է առաջարկել Նոյերին. նա ՉԼ կիսաեզրափակչում 6 գոլ էր ընդունել
Հաջորդ հոդվածը
Երազանքի աշխատա՞նք. FOX Sports-ը 50,000 դոլար է առաջարկում 2026 թվականի աշխարհի առաջնության բոլոր խաղերը դիտելու համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։