BazaResidence
Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում| 16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը| Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն| Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր| Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի | Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ|
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանը 5-րդն է
08 Մայիս 2026

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գրիգոր Ղազարյանը 5-րդն է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան 110 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157 կգ ու 163 կգ: Հրումում նա բարձրացրեց 193 կգ ու 201 կգ: Երկամարտի 364 կգ արդյունքով՝ Գրիգոր Ղազարյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է:


Այսօր ժամը 15:00-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը:

Երեկ 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը դարձել էր պոկում վարժության բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը սկզբում բարձրացրեց 160, այնուհետև՝ 164 կգ ծանրաձողը: Երրորդ փորձը 166 կգ ծանրաձողն էր, որը Մովսիսյանը չկարողացավ բարձրացնել: Մովսիսյանը, սակայն, ձախողել է հրում վարժության երեք մոտեցումները: Երկամարտում նա նույնպես 0 միավոր:

Հիշեցնենք՝ երեկ երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Էմմա Պողոսյանը (86 կգ)՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք: Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել է 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդն է

77 կգ քաշային կանանց պայքարում Աննա Ամրոյանն արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝  երկամարտի 240 կգ արդյունքով: Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան գլխավերևում պահել էր 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Մերի Միսակյանն ու 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Նարեկ Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
ՈՒԵՖԱ զարգացման մրցաշար. Հայաստանի Մ15 հավաքականը զիջեց Ուզբեկստանին
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 25-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։