BazaResidence
Մեծ պատասխանատվություն է. ներկայացնելու ենք ոչ միայն մեր ակումբը, այլև մի ամբողջ երկիր. Տուլիպա| Պետք է փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից և հասնել հաղթանակի. Շաղոյանը՝ Ռիգայի հետ ՉԼ խաղի մասին| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտի ֆուտբոլիստները հրավիրում են մարզադաշտ՝ Ելիմայի հետ խաղին| Աղբյուր. Սպերցյանը բուժզննում է անցել և պայմանագիր կնքել Ալ-Ահլիի հետ| Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը | 2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան|
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
Այսօր 10:07

Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը

Սևան քաղաքում կայացել է Կիոկուշին կարատեի Գեղարքունիքի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել են շուրջ 150 մարզիկներ ինչպես մարզերից, այնպես էլ Երևանից։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ մրցաշարը կարևոր է մարզերում մարզաձևի զարգացման հարցում։ «Սևան քաղաքում Կիոկուշին կարատեի ակումբը գործում է շուրջ 15 տարի։ Գեղարքունիքի մարզի առաջնությունն ամեն տարի անցկացվում է Սևանում։ Մարզերում գերակշռող մաս են կազմում պատանի մարզիկները, և նմանատիպ մրցումները կարևոր են նրանց զարգացման գործում։ Սևան քաղաքն է ներկայացնում մեր ամենատիտղոսակիր մարզիկներից Էլեն Եփրեմյանը։ Մարզերից մենք ընտրում ենք լավագույն սաներին, որոնք հետագայում տեղափոխվում են Երևան և մարզումները շարունակում մայրաքաղաքում։
Մարզերից Երևան տեղափոխված բոլոր պատանի մարզիկների համար մարզումներն անվճար են։ Հաջորդ մարզային առաջնությունն անցկացնելու ենք Վայոց Ձորի մարզում՝ Վայք քաղաքում»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ հոդվածը
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան
Հաջորդ հոդվածը
Աղբյուր. Սպերցյանը բուժզննում է անցել և պայմանագիր կնքել Ալ-Ահլիի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։