BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայաստանն այսօր մեկ ներկայացուցիչ կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
16 Ապրիլ 2025

Հայաստանն այսօր մեկ ներկայացուցիչ կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի

Մոլդովայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 16-ին ելույթ կունենա Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Գոռ Սահակյանը: Մեր ծանրորդը կմրցի 73 կգ քաշային կարգում: Այդ քաշային ծանրորդների ելույթները կմեկնարկեն ժամը 17:00-ին:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Առաջին ալիքով:

Հայաստանը ԵԱ-ում արդեն երկամարտի 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է կանանց 55 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 202 կգ արդյունքով (85+117 կգ)։

Տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Գառնիկ Չոլակյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան ուժեղ էր Փյունիկից
Հաջորդ հոդվածը
Նաիր Տիկնիզյանը խոսել է Լոկոմոտիվում իր ապագայի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։