BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
18 Ապրիլ 2025

Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 76 կգ քաշային կանայք։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին 2 ծանրորդուհի։ 

Միլենա Խաչատրյանը պոկումում գրանցեց 95 կգ արդյունք, հրումում՝ 131 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Երկամարտում Խաչատրյանը 5-րդն էր։

Աննա Ամրոյանը պոկեց 100 կգ, հրեց՝ 131 կգ ու երկամարտի 231 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Ամրոյանը նվաճեց նաև փոքր բրոնզե մեդալ հրում վարժությունում։

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Իտալիան ներկայացնող Տոկո Կենեն, որը պոկեց 100 կգ, հրեց՝ 133 կգ։ Կենեն նաև չեմպիոն էր հռչակվել նախորդ տարի՝ Բուլղարիայում կայացած առաջնության ժամանակ։

Մեր մարզիկների մոտեցումներն ու ուղիղ թարմացումները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա ԳրիգորյանըԳոռ Սահակյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը։

Վաղը ելույթ կունենան Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը՝ 81 կգ քաշային կարգում (մեկնարկը՝ 17։00-ին) և Դավիթ Հովհաննիսյանը՝ 96 կգ քաշային կարգում (մեկնարկը՝ 20։00-ին)։ Մեր մյուս ծանրորդների ելույթների ժամանակացույցը՝ այստեղ։

Նախորդ հոդվածը
Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը՝ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Փյունիկ - Ուրարտու․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։