BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Հայաստանի 7 ներկայացուցիչ Լիմայում կմասնակցի ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությանը
28 Ապրիլ 2025

Հայաստանի 7 ներկայացուցիչ Լիմայում կմասնակցի ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հայաստանի հավաքականը ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Պերուի մայրաքաղաք Լիմայում ապրիլի 30-ից մայիսի 5-ը կայանալիք պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում կմրցեն`
 
67 կգ` Հովհաննես Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը`03:30. երիտասարդներ),
81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 2, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),
89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 01:00. երիտասարդներ),
96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. պատանիներ),
+102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 03:30. պատանիներ),
55 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),
81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. երիտասարդներ),

Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Նախորդ հոդվածը
Շիրակն ու Ուրարտուն ոչ-ոքի խաղացին
Հաջորդ հոդվածը
Ինտերը պարտվել է Ռոմային, Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։