BazaResidence
Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ|
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պերու
29 Ապրիլ 2025

Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պերու

Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Պերու, որտեղ ապրիլի 30-ից մայիսի 5-ը կանցկացվի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի հավաքականը պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը կմասնակցի ընդհանուր 7 մարզիկով` 5 տղա, 2 աղջիկ:

Մրցաշարին կմասնակցեն՝ 

67 կգ` Հովհաննես Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը`03:30. երիտասարդներ),
81 կգ` Նարեկ Մկրտչյանը (մրցման օրը` մայիսի 2, մեկնարկը` 03:30. երիտասարդներ),
89 կգ` Վալերի Մովսիսյանը (մրցման օրը` մայիսի 3, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)
96 կգ` Գրիգոր Ղազարյանը (B ենթախումբ, մրցման օրը`մայիսի 3, մեկնարկը` 22:30. պատանիներ)
+102 կգ` Հարություն Հովհաննիսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 03:30. պատանիներ)
55 կգ` Ալեքսանդրա Գրիգորյանը (մրցման օրը` մայիսի 1, մեկնարկը` 03:30. երիտասարդներ)
81 կգ` Էմմա Պողոսյանը (մրցման օրը` մայիսի 4, մեկնարկը` 01:00. երիտասարդներ)

Երիտասարդների հավաքականի մարզիչները Մելիք Ղուկասյանն ու Դավիթ Մուրադյանն են, պատանիներինը` Երվանդ Կիրակոսյանը, իսկ կանանց թիմինը` Տարոն Թոմվասյանը:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
 

Նախորդ հոդվածը
Երվանդ Մկրտչյանը ոսկե, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։