Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
31 Հուլիս 2025 |  331

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է պատանիների Եվրոպայի նոր ռեկորդ: Պոկում վարժության արդյունքում հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել:

Հրում վարժության առաջին մոտեցմամբ Ղազարյանը բարձրացրել է 180 կգ կշռող ծանրաձողը` սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում ու երկամարտում: Ղազարյանը թարմացրել է նաև սեփական ռեկորդը` հրում վարժությունում գլխավերևում պահելով 185 կգ ու 190 կգ: Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է:

Այս տարվա մայիսին հայ ծանրորդը, հանդես գալով 96 կգ քաշային կարգում, ոսկե մեդալ էր նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 330 կգ (145+185 կգ) արդյունք: Առանձին վարժություններում ևս Ղազարյանն արժանացել էր ոսկե մեդալներին:

 

Նախորդ հոդվածը
Վանը նոր դարպասապահ ու հարձակվող ունի
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական. Մարգար Աղաջանյանը՝ Լեռնային Արցախի գլխավոր մարզիչ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։