BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Պողոսյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ Ալեքսանյանին պայքարից դուրս թողած ըմբիշը զիջեց Սարգսյանին
19 Սեպտեմբեր 2025

Պողոսյանն ու Խաչատրյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ Ալեքսանյանին պայքարից դուրս թողած ըմբիշը զիջեց Սարգսյանին

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը շարունակում են պահպանել բրոնզե մեդալ նվաճելու շանսերը։

Հրաչյա Պողոսյանին պայքարից դուրս թողած Ալիշեր Գանիևը, իսկ Խաչատրյանին հաղթած Իբրահիմ Գանեմը հասան մինչև եզրափակիչ, ինչը մեր ըմբիշներին թույլ տվեց անցկացնելու սփոփիչ գոտեմարտեր, որոնցում հաջողելու դեպքում անցկացնել «բրոնզե» եզրափակիչ։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին պայքարից դուրս թողած ադրբեջանցի Մուրադ Ահմադիևը կիսաեզրափակիչում զիջեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանին։

Սփոփիչ գոտեմարտերը կկայանան վաղը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս էին մնացել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

77 կգ քաշային Մալխաս Ամոյանն էլ կպայքարի ոսկե մեդալի համար։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Արարատ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոնին ու դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։