Ակրոնը միավորներ խլեց Լոկոմոտիվից․ Սևիկյանը մասնակցեց խաղին| Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն| Ավանդական Կարատե․ Էրիկ Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)| Ավանդական Կարատե․ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը՝ Եվրոպայի չեմպիոն| Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի թիվը այս մրցաշրջանում ՝ նպաստելով Ֆարուլի հաղթանակին (տեսանյութ)| Ինտերը զիջեց Նապոլիին․ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով|
Նազիկ Ավդալյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում մարզադպրոց կկառուցի
08 Հոկտեմբեր 2025 |  132

Նազիկ Ավդալյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում մարզադպրոց կկառուցի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի շնորհանդեսի պաշտոնական միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, հյուրեր:

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ներկայացնելով հիմնադրամի հայեցակարգը, նշել է՝ վերջինիս առաքելությունն է ձևավորել ֆիզիկապես ու հոգեպես առողջ հասարակություն, որտեղ սպորտը դիտվում է ոչ միայն որպես հաղթանակի միջոց, այլև որպես կյանքի որակ բարձրացնող ուժ և հասարակական համերաշխության գործիք։

«Հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է: Այն նպատակ ունի նաև զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները, ստեղծելու մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ՝ սոցիալապես խոցելի խմբերի, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին ներգրավելով սպորտում»,-նշել է Նազիկ Ավդալյանը՝ հավելելով, որ հիմնադրամը նախաձեռնելու է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, մրցաշարեր և միջազգային փորձի փոխանակման նախաձեռնություններ՝ նպաստելով նաև սպորտային հոգեբանության զարգացմանը։

Առաջին խոշոր ծրագիրը կյանքի կկոչվի Շիրակի մարզի Արթիկի խոշորացված համայնքի Փանիկ գյուղում, որտեղ կառուցվելու է ժամանակակից մարզադպրոց՝ լիարժեք ենթակառուցվածքներով՝ համապատասխան միջազգային չափանիշներին։

«Սա լինելու է ոչ միայն մարզական համալիր, այլև համայնքային զարգացման և կրթության կենտրոն։ Այն կխթանի մարզական ակտիվությունը, առողջ ապրելակերպը, համայնքային ներգրավվածությունը և սոցիալական ներառումը Շիրակի մարզում և հարակից տարածքներում»,-նշել է Նազիկ Ավդալյանը։

Հիմնադրամի գործունեությունը համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և ուղղված է սոցիալական ներառականության, համայնքային կայունության և հավասար հնարավորությունների ապահովմանը։

Նախորդ հոդվածը
Սուրեն Գրիգորյանն ավարտեց մրցելույթները ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլից հետո

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։