BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Սուրեն Գրիգորյանն ավարտեց մրցելույթները ծանրամարտի աշխարհի առաջնությունում
07 Հոկտեմբեր 2025

Սուրեն Գրիգորյանն ավարտեց մրցելույթները ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնության 88 կգ քաշային տղամարդկանց պայքարը։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Սուրեն Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գրանցեց 160 կգ արդյունք։

Գրիգորյանը ձախողեց հրումի բոլոր մոտեցումներն ու չկարողանալով գլխավերևում պահել 195 կիլոգրամանոց ծանրաձողը՝ մնաց առանց երկամարտի արդյունքի։

Առանց երկամարտի արդյունքի մնաց նաև Բոսնիա ու Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը։ Վերջինս 2 անգամ չկարողացավ պոկել 168 կիլոգրամանոց ծանրաձող, ապա 173 կիլոգրամանոցն ու հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց մրցելույթներն ավարտել էին Գառնիկ Չոլակյանն ու Գոռ Սահակյանը։ Վերջինս ևս ձախողել էր հրումի բոլոր մոտեցումները, սակայն պոկումում նվաճել էր փոքր արծաթե մեդալ։

Հայաստանի հաջորդ ներկայացուցիչը ց 77 կգ քաշային Աննա Ամրոյանն է, որը հանդես կգա B խմբում։ 

Մեր բոլոր ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցին ծանոթացեք այստեղ։

ԱԱ-ում հայ ծանրորդների մրցելույթների ուղիղ թարմացումներին հետևեք Sportmedia.am-ի տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Հաջորդ հոդվածը
Նազիկ Ավդալյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում մարզադպրոց կկառուցի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։