Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Փաշիկ Ալավերդյանն այլևս չի լինի ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը
01 Դեկտեմբեր 2025

Փաշիկ Ալավերդյանն այլևս չի լինի ծանրամարտի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչը

Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում: Այս մասին հայտնում է Հայաատանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել ՀՀ երիտասարների հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը:

Փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս հավաքականներում: ՀՀ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի փոխարեն թիմը գլխավորելու է 2012-2014թթ. պատանիների, 2015-2022թթ. մեծահասակների, 2022-2023թթ. կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Երկրորդ մարզիչ է նշանակվել Երևանի ծանրամարտի մարզադպրոցի մարզիչ Վահրամ Գևորգյանը:

ՀՀ պատանիների հավաքականի երկրորդ մարզիչ է նշակավել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Արսեն Թամրազյանը, իսկ պատանի աղջիկների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կլինի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի մարզիչ Քրիստինե Պետրոսյանը:

 Ֆեդերացիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին իրենց գործունեության համար և հաջողություն մաղթում նրանց:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին
Հաջորդ հոդվածը
Լույս կտեսնի Յուրա Մովսիսյանի կյանքի և ֆուտբոլային կարիերայի մասին պատմող գիրքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։