BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանութ)
15 Մարտ 2026

Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն (տեսանութ)

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը 9։0 հաշվով ջախջախեց վրացի Գիորգի Կոչալիձեին։

Մինչ եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիայի (9:0), Լեհաստանի (10:8) ու Դանիայի (9:1) ներկայացուցիչներին։

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել 130 կգ քաշային Արամայիս Հարությունանը։ Արծաթե մեդալ էր նվաճել 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը, բրոնզե մեդալ՝ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։

Քիչ անց բրոնզե մեդալի համար կպայքարի 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Աշոտ Խաչատրյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում
Հաջորդ հոդվածը
Լիվերպուլը բաց թողեց հաղթանակը Տոտենհեմի դեմ խաղում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։