Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի| Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային|
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում
12 Հունիս 2025 |  630

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Թիմային հաշվարկում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ շրջանցելով Վրաստանի և Ադրբեջանի թիմերին, գրում է ԿԳՄՍՆ կայքը:

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության հաղթող են ճանաչվել Մարատ Աճեմյանն ու Հայկ Մանուկյանը: 51 կգ քաշային կարգի եզրափակչում Աճեմյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչի հետ և 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, իսկ 60 կգ քաշային Հայկ Մանուկյանը եզրափակչում ժամանակից շուտ 11:3 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը և 65 կգ քաշային Ջանես Նազարյանը: Մանջիկյանը եզրափակչում 2։2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ Նազարյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցչին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Վճռորոշ գոտեմարտում Ավետիսյանը մրցել է Բուլղարիայի ներկայացուցչի հետ և 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել գոտեմարտի վերջին վայրկյաններին:

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին: Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արեն Փիրուզյանը (45 կգ), Արտակ Աղաբեկյանը (48 կգ), Վահան Ազարյանը (51 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ), Դավիթ Դավթյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Ավետ Ենգոյանը (80 կգ), Նարեկ Մարտիրոսյանը (92 կգ), Լաերտ Մովսեսյանը (110 կգ):

Նախորդ հոդվածը
Սպերցյանի տպավորիչ ցուցանիշն ազգային հավաքականում խփած գոլերի քանակով
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան բրազիլացի նորեկ ունի

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։