Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գոռ Խաչատրրյանը մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)
19 Սեպտեմբեր 2025

Գոռ Խաչատրրյանը մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը։

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Խաչատրյանը որակավորման փուլում 8։0 հաշվով հաղթանակի հասավ Հոնդուրասը ներկայացնող Լուիզ Ռոչեսի նկատմամբ (տեսանյութը՝ այստեղ)՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2023 թվականի առաջնության հաղթող, Իբրահիմ Գանեմի դեմ։ Վերջինս որակավորման փուլում 4։0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ն ներկայացնող Ալեխանդրո Սանչոյի նկատմամբ։

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականից պայքարն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Ամոյանն այսօր կպայքարի չեմպիոնության համար, պայքարի մեջ է մտնում Արթուր Ալեքսանյանը
Հաջորդ հոդվածը
Հրաչյա Պողոսյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։