Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հրաչյա Պողոսյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)
19 Սեպտեմբեր 2025

Հրաչյա Պողոսյանը փայլուն հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը։

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում մրցում էր ուկրաինացի Վլադիսլավ Կուզկոյի հետ և հաղթանակի հասավ 9։0 հաշվով։ Տեսանյութը՝ այստեղ։ 

Պողոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ուզբեկ, 20-ամյա Ալիշեր Գալիևի հետ, որը 2024-ի աշխարհի Մ23 չեմպիոնն է։

Այսօր պայքարի մեջ մտած 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը ևս մեկնարկել է հաղթանակով։ Քիչ անց ԱԱ-ում իր ճանապարհը կսկսի 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Հունահռոմեական ոճում Հայաստանի հավաքականից պայքարն ավարտել են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Գոռ Խաչատրրյանը մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով դուրս է գալիս ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։