Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
19 Սեպտեմբեր 2025

Արթուր Ալեքսանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Զագրեբում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը, որը 1/8 եզրափակիչում հաղթել էր չինացի ըմբիշին, քառորդ եզրափակիչում մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ահմադիևի հետ ու պարտվեց տուշեով։ Ալեքսանյանը լավ էր մեկնարկել գոտեմարտը, ակտիվության համար միավոր էր ստացել, գլորում էր կատարել ու առջևում էր 3։0 հաշվով, սակայան Ահմադիևը կարողացավ դուրս գալ պաշտպանական դրությունից ու տուշե կիրառելով՝ հասավ հաղթանակի։

Այսօր պայքարի մեջ մտած 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Գոռ Խաչատրյանը 1/8 եզրափակիչում զիջել են մրցակիցներին։ Այս ըմբիշները պահպանում են բրոնզե մեդալ նվաճելու շանսերը։

Ավելի վաղ, պայքարից դուրս են մնացել 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ու 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը։

Հիշեցնենք, որ այսօր ոսկե մեդալի համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ եզրափակիչում մրցելով Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի դեմ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Վան-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Շոկային պարտություն․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի արձագանքը՝ Ալեքսանյանի պարտությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։