BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ․ Սիմոն Մարտիրոսյանը 0 ստացավ
10 Հոկտեմբեր 2025

Գարիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ․ Սիմոն Մարտիրոսյանը 0 ստացավ

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային տղամարդկանց պայքարը:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Գարիկ Կարապետյանը պոկեց 187 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։ Հրումում հայ ծանրորդը գրանցեց 220 կգ արդյունք ու երկամարտի 407 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։

Սիմոն Մարտիրոսյանը 0 ստացավ պոկումում ու հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ուզբեկ Ակբար Ջուրաևը՝ երկամարտի 428 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել էին Գառնիկ Չոլակյանը,  Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը։

Վաղը 110 կգ+ քաշայինների պայքարով կավարտվի աշխարհի առաջնությունը։ Այդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Վարազդատ Լալայանը։

ԱԱ-ում հայ ծանրորդների մրցելույթների ուղիղ թարմացումներին հետևեք Sportmedia.am-ի տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի երիտասարդական հավաքականը զիջեց Մակեդոնիայի հասակակիցներին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Աթլետիկոյի դեմ խաղում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։