BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Միշա Մելքոնյանի, Վարդգես Մարգարյանի ու Ալինա Սուքիասյանի արդյունքները՝ ծանրամարտի երիտասարդների ու Մ23 առաջնությունում
04 Նոյեմբեր 2025

Միշա Մելքոնյանի, Վարդգես Մարգարյանի ու Ալինա Սուքիասյանի արդյունքները՝ ծանրամարտի երիտասարդների ու Մ23 առաջնությունում

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարն ավարտեցին երիտասարդների խմբում հանդես եկող 110 կգ ու +110 կգ քաշային տղաներն ու Մ23 խմբում հանդես եկող +86 կգ քաշային աղջիկները:

Ներկայացնում ենք հայ ծանրորդների արդյունքները.

110 կգ քաշային Միշա Մելքոնյանը 161 կգ արդյունքով պոկում վարժությունում 5-րդն էր: Հրումում Մելքոնյանը գրանցեց 190 կգ ու զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Հայ ծանրորդը 7-րդն էր նաև երկամարտի 351 կգ արդյունքով: Այս քաշային կարգում հաղթող ճանաչվեց ուկրաինացի Դանիլո Չինիակովը՝ 374 կգ արդյունքով:

+110 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարդես Մարգարյանը 5-րդն էր պոկում վարժությունում՝ 162 կգ ցուցանիշով: Հրում վարժությունում Մարգարյանը ձախողեց բոլոր մոտեցումները՝ չկարողանալով գլխավերևում պահել 190 ու 192 կգ-անոց ծանրաձողերն ու մնաց առանց երկամարտի արդյունքի: Այստեղ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Գեորգի Միանը (AIN)՝ երկամարտի 386 կգ արդյունքով:

Մինչև 23 տարեկանների +86 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ալինա Սուքիասյանը պոկեց 99 կգ, հրեց 118 կգ ու երկամարտի 217 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը: Հայ մարզուհին 4-րդն էր նաև առանձին վարժություններում: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Թուրքիան ներկայացնող Ջևիկ Ֆաթմողուլը՝ 245 կգ-ով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն էին հռչակվել Ալեքսանդրա Գրիգորյանը, Տիգրան Կարապետյան և Էմմա Պողոսյանը: Արծաթե մեդալ էին նվաճել Նարեկ Գրիգորյանը, Նարեկ Մկրտչյանը, բրոնզե մեդալ՝ Մերի Միսակյանը և Աննա Ամրոյանը։

Մ23 խմբում հաղթող էր ճանաչվել Գառնիկ Չոլակյանը, Լիանա Գյուրջյանը: Բրոնզե մեդալ էր նվաճել Գոռ Սահակյանը։

Մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ:

Նախորդ հոդվածը
Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Նոա-Սիգմա Օլոմոուց խաղի օրը հասարակական տրանսպորտը կաշխատի մինչև 00:15

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։