Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ծանրամարտի Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողներ
21 Ապրիլ 2025

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողներ

Քիշնևում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունից հետո տեղի են ունեցել թիմային պարգևատրման արարողությունները։

Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները ճանաչվել են լավագույնը։

Տղամարդկանց թիմային աղյուսակը՝

1․ Հայաստան, 2․ Վրաստան, 3․ Թուրքիա

Կանանց թիմային աղյուսակը՝

1․ Հայաստան, 2․ Թուրքիա, 3․ Մեծ Բրիտանիա

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 27՝ 10 մեծ ու 17 փոքր մեդալ։

Նշենք, որ հայ ծանրորդներից չեմպիոնի կոչմանն արժանացել էր Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, արծաթե մեդալ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Աննա Ամրոյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Լիանա Գյուրջյանը, բրոնզե մեդալ՝ Գառնիկ Չոլակյանը,  Դավիթ Հովհաննիսյանը։

Նախորդ հոդվածը
Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայ սամբիստները կմասնակցեն Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների, պատանիների և դեռահասների առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։